Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Wi-Fi-ը վտանգում է տղամարդկանց առողջությունը
Добавлен 06.12.2011 в 15:07
Արգենտինացի կենսաբաններն զգուշացնում են ինտերնետի ակտիվ օգտագործողներին Wi-Fi անլար կապի ճառագայթման վատ հետևանքների մասին: Գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ դնել նոթբուքը ծնկներին կամ պահել սմարթֆոնները գրպանում: Հաղորդում է Reuters-ը:

Wi-Fi գոտում երկար մնալը բացասաբար է ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ դոնորներից վերցրել են երկուական սերմնահեղուկ՝ մեկը փակ տարայով տեղադրելով wi-fi օգտագործող նոթբուքի կողքին, իսկ մյուսը՝ համակարգչից հեռու գտնվող տարածքում:

4 ժամ անց գիտնականները հետազոտել են սերմնահեղուկները: Պարզվել է, որ Wi-Fi գոտում գտնվող սերմնաբջիջների ակտիվությունը նվազել է 25%-ով, իսկ դրանց 9%-ի ԴՆԹ-ն վնասված է եղել: Իսկ երկրորդ խմբի սերմնաբջիջների ակտիվությունը նվազել է 14%-ով, իսկ ԴՆԹ-ն վնասվել է դրանց միայն 3%-ում:

Գիտնականները խորհուրդ են տվել դյուրակիր համակարգիչները դնել սեղանին, ոչ թե ծնկներին և խուսափել wi-fi ապահովող որևէ սարք գոտկատեղի մոտ պահելուց:
հղում Pcnews.Am


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 400
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]