Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Сoca-Cola և PepsiСo-ն փոխում են իրենց բաղադրությունը
Добавлен 11.03.2012 в 12:54
Գազավորված ըմպելիքներ արտադրող աշխարհի խոշորագույն Сoca-Cola և PepsiСo ընկերությունները փոխում են իրենց բաղադրատոմսը, որպեսզի խուսափեն շշերի վրա քաղցկեղի առաջացման վտանգի մասին զգուշացնող ցուցումներից: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ամերիկյան Կալիֆոռնիա նահանգը վերջերս քաղցկեղածինների շարքը դասեց 4 մեթիլիմիդազոլը, որն օգտագործվում է խմիչքներում: Сoca-Cola-ն և PepsiСo-ն պնդում են, որ նոր բաղադրատոմսը կօգտագործվի ԱՄՆ ամբողջ տարածքում և կօգնի բարձրացնել խմիչքի արտադրության արդյունավետությունը: «Չնայած մենք կարծում ենք, որ այդպիսի փոփոխությունները կապ չունեն մարդկանց առողջության համար որևէ սպառնալիքի հետ, մենք խնդրել ենք կարամելի մատակարարներին դիմել այդ քայլին, որպեսզի մեր արտադրանքը չենթարկվի գիտականորեն չհիմնավորված նախազգուշացումների տեղադրման պահանջին»,-գործակալությանը հայտնլ է Coca-Cola-ի ներկայացուցիչը: Գիտական հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ 4 մեթիլիմիդազոլը կարող է քաղցկեղային հիվանդություններ առաջացնել մկների ու առնետների մոտ: Սակայն ոչ մի ապացույց չկա, որ այդ բաղադրիչը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար,- կարծում է ամերիկյան խմիչքների արտադրության ասոցիացիան: Պարենամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը հայտնել է, որ 4 մեթիլիմիդազոլի մահացու չափաքանակ ստանալու համար անհրաժեշտ է խմել հազար շիշ կոկա կոլա կամ պեպսի կոլա: Сoca-Cola և PepsiСo ընկերություններին բաժին է ընկնում գազավորված ըմպելիքների շուկայի մոտ 90%-ը: 


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 352
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]