Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

RIM-ը ստիպված է փոփոխել նոր բջջային հարթակի անվանումը
Добавлен 10.12.2011 в 11:40
Research In Motion (RIM) ընկերությունը վերջապես ուշադրություն դարձրեց Basis International ընկերության բողոքներին, որը մեղադրում էր BlackBerry սմարթֆոնների կանադական արտադրողին իր նոր համակարգերում BBX անվանումն ապօրինաբար օգտագործելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին RIM-ը ներկայացրեց բջջային հեռախոսների նոր ծրագրային հարթակ՝ BlackBerry BBX անվանմամբ, որը, ըստ մշակողների խոսքերի, իր մեջ կներառի QNX և BlackBerry OS բջջային հարթակների լավագույն հատկությունները:

RIM-ի հայտարորությանն անմիջապես հաջորդել էր Basis International ընկերության բողոքը BBX ապրանքանիշի անօրինական օգտագործման դեմ և դրա օգտագործումը դադարեցնելու պահանջը: Սակայն RIM ընկերություն այդպես էլ ուշադրություն չէր դարձրել այդ բողոքներին: Գործը հանձնվել էր դատարան, և, ինչպես հայտնի դարձավ դեկտեմբերի 8-ին, նոր հարթակը կկրի ոչ թե BlackBerry BBX, այլ BlackBerry 10 անվանումը:

Սպասվում է, որ BlackBerry 10 հիմքի վրա առաջին սմարթֆոնները կներկայացվեն 2012 թվականին:


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 407
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]