Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Ռոման Բերեզովսկի. Ամռանը կկողմնորոշվեմ հավաքականում ապագայիս վերաբերյալ
Добавлен 14.10.2011 в 13:24
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեոզովսկին Sovsport.ru-ին տված հարցազրույցում պատմել է հավաքականում իր ապագայի մասին:

«Տխրությունից չէի ցանկանա ոչինչ ասել: Մեր թիմը շատ լավն է: Ես կցանկանայի այնտեղ խաղալ, բայց չգիտեմ, թե ինչ է առջևում: Ես դեռևս կարող եմ խաղալ: Սակայն ակումբում գործերը լավ չեն… մինուս երեք, մինուս հինգ: Ցանկացած դարպասապահ կճնշվի նման ցուցանիշների դեպքում: Ես կխոսեմ այդ թեմայով ակումբի ղեկավարների հետ: Պայմանագիրս նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:
Տարբեր պատճառներ կան, թե ինչու է «Խիմկին» անհաջող հանդես գալիս: Կարող եմ մատերիս վրա հաշվել այն խաղերը, երբ մեզ նորմալ են դատել: Նույնը նաև Հայաստանի հավաքականում է: Եվրոպայում մրցավարները լավ են վերաբերվում ավելի զարգացած և ֆինանսապես բարեկեցիկ երկրներին… Ցանկանում եմ խոսել ևս մեկ դրվագի մասին, որը չհայտնվեց հեռուստաէկրաններին: Մոտ 24-րդ րոպեին իռլանդացին բախվեց ինձ հետ, ես ընկա, լսեցի մրցավարի սուլիչը և մի կողմ դրեցի գնդակը: Հանկարծ գալիս է հարձակվողը և գնդակն ուղարկում է դատարկ դարպասը: Շատ տգեղ էր նրա կողմից, իսկ մրցավարը ոչ մի կերպ չարձագանքեց, չնայած, որ ամեն ինչ տեսավ: Ահա այսպիսին է վերաբերմունքը մեր նկատմամբ: Ամռանը վերջնականապես կորոշեմ հավաքականում ապագայիս հետ կապված: Թող ժամանակ անցնի: Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի «Խիմկիում»,- ասել է Բերեզովսկին:

հղում totalfootball.com



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 532
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]