Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Պատժիր Գոնսալեսին բոլոր մեղքերի համար:
Добавлен 13.10.2011 в 14:49

Համացանցը՝ հատկապես Facebook սոցիալական ցանցի հայկական հատվածն ու Youtube-ը երեկ գիշերվանից պարզապես հեղեղված են ազգությամբ բասկ մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի հասցեին հայհոյանքներով: Հիմնական հեղինակները, իհարկե, հայ երկրպագուներն են, որոնք պարզապես կատաղած են իսպանական մրցավարական բրիգադի, մասնավորապես՝ գլխավոր ու եզրային մրցավարների գործողություններից, որոնց արդյունքում մեր թիմը Իռլանդիա-Հայաստան գերկարեւոր խաղում արդեն 26-րդ րոպեին հայտնվեց ծանր վիճակում, քանի որ հեռացվեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Թե տեսագրության կրկնությունները եւ թե ֆոտոկադրերը ակնհայտ են դարձնում, որ Բերեզովսկին հարձակվող Քոքսի հետ պայքարում գնդակը հետ է մղել կրծքով, այլ ոչ թե ձեռքով: Նույնիսկ Քոքսն է BBC-ին խոստովանել, որ ինքն է ձեռքով խաղացել, երբ փորձել է ընդունել իրեն փոխանցված գնդակը, իսկ Բերեզովսկին, ըստ նրա, եղել է տուգանայինի սահմաններում: Սակայն այդ նույն իռլանդացին խաղադաշտում մրցավարին ամեն կերպ փորձում էր համոզել, որ ձեռքով խաղացել է մրցակիցը:  Ամեն դեպքում պետք չէ զարմանալ Քոքսի արարքի վրա, քանի որ ցանկացած խաղացող առաջին հերթին ձգտում է ամեն ձեւով նպաստել իր թիմի հաղթանակին. հիշենք թեկուզ 2003-ին Լվովում կայացած Ուկրաինա-Հայաստան հանդիպումը, երբ Անդրեյ Շեւչենկոն ակնհայտ դիմեց սիմուլիացիայի՝ ընկնելով մեր տուգանայինում ու վաստակելով 11-մետրանոց: Հետո հենց նրա թիմակից Ռեբրովը խոստովանեց, որ ոչ մի խախտում էլ չկար: Ահա այսպես, սա ֆուտբոլ է, ուր ամեն ինչ հնարավոր է: Սակայն ի՞նչ գնահատական պետք է տա խաղի տեսուչը Գոնսալեսի բրիգադին, որն իր կոպիտ սխալներով պարզապես տապալեց  խաղը: Նախ՝ գլխավոր մրցավարը հետեւից չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը եւ դիմեց եզրայինի օգնությանը, որն էլ արջի ծառայություն մատուցեց տանտերերին:

44-ամյա բասկ Իտուրալդե Գոնսալեսը 1995-ից դատում է իսպանական առաջնության՝ լա լիգայի խաղեր, իսկ 1998-ից ՖԻՖԱ-ի մրցավար է: Նա հիմնական մասնագիտությամբ ատամնատեխնիկ է: Նախկինում իր մրցավարության համար արժանացել է մի շարք մրցանակների, սակայն այս վերջին սխալը, որը կարեւոր ազդեցություն ունեցավ «Եվրո-2012»-ի փլեյ-օֆի ուղեգրի համար խաղի ընթացքի վրա, պետք է դառնա ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմինների քննարկման առարկա:

Արդեն հիմա համացանցում հայ երկրպագուները հայհոյելուց, պիտակավորելուց ու այլ ձեւերով լիցքաթափվելուց զատ կոչ են անում մասսայականորեն բողոքի ակցիա ծավալել՝ հրավիրելով ՈւԵՖԱ-ի ուշադրությունը: Խոսում են նաեւ, թե իբր այս կերպ Իտուրալդեն «վերեւների» համաձայնությամբ փոխհատուցել է իռլանդացիներին, որոնք 2010-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ճանապարհին՝ փլեյ-օֆում, մրցավարի կոպիտ սխալի պատճառով գոլ ընդունեցին ու ճանապարհը զիջեցին ֆրանսիացիներին: Ոչինչ չի բացառվում, բայց ամեն դեպքում, դժվար է հավատալ, որ դա ճիշտ է:

Խաղի վերախաղարկումը, կարելի է ասել, բացառվում է, քանի որ նման իրավիճակներից ՈւԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն փորձում են խուսափել՝ բավարարվելով մրցավարներին պատժելով որակազրկումներով:  Եվ այդուհանդերձ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է աչալրջորեն հետեւի Գոնսալեսի ու նրա բրիգադի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ բողոքի իր ձայնը բարձրացնի, եթե պարզվի, որ մեղավորները կարող են անպատիժ մնալ: 



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 631
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]