Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Orange-ը ներկայացրել է հեռախոսների մարտկոցները լիցքավորող շապիկներ
Добавлен 11.03.2012 в 16:36
Orange բջջային օպերատորը «Գլասթոնբերի» երաժշտական փառատոնի այցելուներին հնարավորություն կտա փորձել բջջային հեռախոսների մարտկոցները լիցքավորելու հնարավորությամբ շապիկներ:

Շապիկի մեջ համապատասխան սարք է դրվելու, որի միջոցով ձայնային ալիքները փոխակերպում են էլեկտրական հոսանքի: Ինչքան այցելուն մոտ գտնվի համերգի համար նախատեսված բեմին, այնքան ավելի բարձր կլինի ձայնը, և հեռախոսն ավելի շուտ կլիցքավորվի:

Recombu-ն մանրամասնում է, որ փառատոնի ժամանակ աղմուկի միջին բարձրությունը կկազմի 80 դեցիբել: Շապիկի ստեղծողների կարծիքով՝ դա հերիք է մարտկոցն ամբողջությամբ լիցքավորելու համար:

Տեղեկացնենք, որ «Գլասթոնբերի» երաժշտական փառատոնն անց է կացվում Մեծ Բրիտանիայում: Այս տարի այն տեղի կունենա հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում: Փառատոնի մասնակիցներն բոլոր 5 օրերին ապրելու են վրաններում և իրենց հեռախոսները լիցքավորելու հնարավորություն չեն ունենալու:

Orange-ը, որը, ըստ ավանդույթի, հանդիսանում է փառատոնի հովանավորը, ամեն տարի «Գլասթոնբերիում» ներկայացնում է դաշտային պայմաններում բջջային հեռախոսների մարտկոցները լիցքավորելու սարքեր: Այսպես, 2008 թ. փորձարկվել է «պարային լիցքավորիչը», որը կինետիկ էներգիան փոխակերպել է էլեկտրաէներգիայի:



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 414
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]