Կայքի Մենյու
Գլխավոր
Ստատուսներ
Նկարներ
Խաղեր և Ծրագրեր
TOP կայքեր
Հարցեր
Css Server
Minecraft Server
Կտրել երաժշտությունը
Երաժտական Ծրագրեր
Ստեղծել բաննեռ
Կայքի ընկերներ
Վիդեո դասեր
Վիդեո
Blog4ka-Chat
MetsamorվիճակագրությունՄեր Հարցերը |
Մարդկանց նյարդերի վրա ազդելու ձևեր
Добавлен 09.12.2011 в 19:14
Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է: Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր: Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ: Ձեր շան անունը դրեք «շուն»: Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»: Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են: Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել: Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում: Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով: Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս: Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա: Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով): Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից: Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին: Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար: Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ: Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա… ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ: մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով): Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ: Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը: Խոսեք միայն ռոբոտի ձայնով: Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք: Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է: Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը: Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը: Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս: Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում: Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար: Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում: Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում: Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք: Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս: Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս: Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին: Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին): Комментарии
|
Մինի-ՊրոֆիլԲԼՈԳԻ ԷՋԵՐԸ ԴԻՏԵԼBeeArm.ComԺամԳՈՎԱԶԴԳՈՎԱԶԴԵթե ուզում եք,որ մեր բլոգը զարգանա,ապա սեղմեք այս հասցեների վրա
ՍտատիստիկաBlog4ka.do.am$1,120.00 USDСколько стоит ваш? ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ` Ընդհանուր: 80 Նորերը ամսվա մեջ: 0 Նորերը շաբաթվա մեջ: 0 Նորերը երեկ: 0 Նորերը այսօր: 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Անդամներ 79 Փորձարկված: 0 Մոդերատոր: 0 Ադմինիստրատոր: 1 |