ԻՌԼԱՆԴԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 2:1
Добавлен 12.10.2011 в 14:54
 Հենրիխ Մխիթարյանը կիսեց հաշիվըԵրևանի ժամանակով 22:45-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան վերջին հանդիպումը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացվել է խաղադաշտից: Մրցավարը համարեց, որ Բերեզովսկին դարպասային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել: Արսեն Պետրոսյանը փոխարինեց Էդգար Մալաքյանին:
Խաղի առաջին խաղակեսի ավարտից մի քանի րոպե մնացած ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը: 60-րդ րոպեին Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Ռոման Բերեզովսկուն փոխարինած դարպասապահ Արսեն Պետրոսյանը չկարողացաց կատարել փոխանցումը: Ուղիղ րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կիսեց հաշվի տարբերությունը: Հիշեցնենք, Հայաստանի և Իռլանդիայի թիմերի մեկնարկային կազմերը. Իռլանդիա Շեյ Գիվեն, Շան Սենթ Լեջեր, Սթիվըն Քելլի, Ջոն Օ`Շի, Ռիչարդ Դան, Գլեն Ուիլան, Էյդըն Մաքգիդի, Քիթ Էնդրյուս, Քևին Դոյլ, Սայմըն Քոքս, Դամյեն Դաֆ
Մարզիչ` Ջովանի Տրապատոնի
Հայաստան Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մալաքյան, Գեւորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան, Հրայ Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Հայրապետյան: Մարզիչ` Վարդան Մինասյան հղում 1in.am
|
|
|
|
Категория:
NeWs
Добавил:
Blog4ka
Просмотров: 621
Загрузок:
|
|
|
|
|
Комментарии
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|