Կայքի Մենյու
Գլխավոր
Ստատուսներ
Նկարներ
Խաղեր և Ծրագրեր
TOP կայքեր
Հարցեր
Css Server
Minecraft Server
Կտրել երաժշտությունը
Երաժտական Ծրագրեր
Ստեղծել բաննեռ
Կայքի ընկերներ
Վիդեո դասեր
Վիդեո
Blog4ka-Chat
MetsamorվիճակագրությունՄեր Հարցերը |
Անդրոիդի հայաֆիկացման նոր ուղեցույց
Добавлен 16.11.2011 в 19:16
Հանրությանն արդեն տեղեկացրել էի, որ անդրոիդի եմ անցել: Օրանժից գնված սիմպո Desire S-ն էր նոր խելախոսս ու, համատեղության կարգով՝ ուղեղիս պրոթեզը: Հենց առա՝ յուր սերվերից մի կարկատան (վերջերս էս տերմինը տեսա՝ որպես patch բառի թարգմանություն ու հավանեցի) քաշեց ու սկսեց մեսրոպատառը ցուցադրել: Ճիշտ է, տառատեսակները մի քիչ էն չէին, բայց դե հեռախոսով հայերեն գրել-կարդալու հաճույքը խամրեցնում էր էս փոքրիկ մինուսը: Հետո էս խելախոսս տեղեկացրեց, որ նոր կարկատան կա, բեր քաշի վրես: Ես էլ բռնեցի ու քաշեցի: Էս կարկատանն էլ հո կարկատան չէր՝ մի ամբողջ os update. android 2.3.3-ը հասցրեց 2.3.5-ի, Sense 2.1-ը՝ 3.0-ի՝ նախշուն անիմացիաներով, նորացված ինտերֆեյսով, հրա՜շք:
Բայց գիտենք չէ՞, որ ամեն լավ բան սովորաբար մանր կռիսություններ էլ է պարունակում. հայերենս կորավ: Նոր կարկատան էլ չէր գալիս: Էս նոր կարկատան ղրկելու հավարը ողջ աշխարհով մեկ դրեցի. էլ Orange-ին նամակախեղդ անելով, էլ HTC-ի ֆեյսբուքի պատին շեյռելով: Արդյունք չկար ու չկար: Ես էլ որոշեցի դաժանաբար ռութեմ: Ընթացքում հերթական ճշմարտություններ կուտակվեցին առ անդրոիդի ռութման առանձնահատկությունները, որոնցով և կիսվում եմ անդրոիդատեր, հայասեր կամրադներիս ու ընթերցողիս հետ: Նախ մի փոքր տերմինաբանություն. անդրոիդը, ինքնին հանդիսանալով բաց համակարգ, այնուամենայնիվ, հեռախոսների հիմքում դրվելիս արտադրողների կողմից հասկանալի (երբեմն նաև անհասկանալի) պատճառներով որոշակի արգելափակումների տակ է դրվում: Մասնավորապես՝ արգելվում է օգտատերերի մուտքը դեպի bootloader, որը բեռնվում է նախքան ցանկացած օպերացիոն համակարգի բեռնումն ու կարգավորում էդ օպերացիոն համակարգի բեռնումը, սահմանում որոշակի արժեքներ, որոնք օպերացիոն համակարգի համար որպես տրված արժեքներ կհանդիսանան: HTC հեռախոսների մոտ կա նաև S-ON և S-OFF (Security On-Off) հասկացությունը, որը սահմանափակում է մուտքը դեպի NAND հիշողություն, ինչպես նաև չի թողնում համակարգային փոփոխություններ իրականացնել, եթե թարմացման ֆայլերի էլեկտրոնային ստորագրությունը օրիգինալին չեն համապատասխանում: Եթե խոսում ենք հեռախոսում հայերեն տառատեսակներ ավելացնելու մասին, ապա խոսքը գնում է հենց էս bootloader-ին մուտք ստանալու մասին, որպեսզի հնարավոր լինի փոխարինել համակարգային տառատեսակները այլ տառատեսակով, որում հայերեն յունիքոդ սիմվոլներն առկա կլինեն: Սրան կարող է արգելք հանդիսանալ նաև հեռախոսի անվտանգության S-ON արժեքը: Էստեղից էլ գալիս է անհրաժեշտությունը հեռախոսը root անելու, ռութելու, այսինքն էդ մուտքն ապահովելու, որը, բացի տառատեսակների փոփոխությունից, հնարավոր է դարձնում նաև այլ՝ մինչ այդ սահմանափակված գործողություններ: Մյուս կողմից անվավեր կարող է դառնալ հեռախոսի երաշխիքը: Վերջերս անդրոիդի ռութման գործընթացն ահագին հեշտացել ու ավտոմատացել է: Մասնավորապես SuperOneClick ծրագիրը մի «կտտոցով» ռութում է հետևյալ հեռախոսները՝ Acer Liquid Metal Dell Streak HTC Magic (Sapphire) 32B HTC Bee LG Ally Motorola Atrix4G Motorola Charm Motorola Cliq Motorola Droid Motorola Flipside Motorola Flipout Motorola Milestone Nexus One Samsung Captivate Samsung Galaxy 551 (GT-I5510) Samsung Galaxy Portal/Spica I5700 Samsung Galaxy S 4G Samsung Galaxy S I9000 Samsung Galaxy S SCH-I500 Samsung Galaxy Tab Samsung Transform M920 Samsung Vibrant Sony Ericsson Xperia E51i X8 Sony Ericsson Xperia X10 Sprint Hero Telus Fascinate Toshiba Folio 100 Revolutionary S-OFF and Root ծրագիրն էլ ոչ պակաս ջերմեռանդությամբ լացացնում է ներքոհիշյալ հեռախոսների ներկառուցված անվտանգության մայրիկը. HTC Desire (bravo) 0.93.0001, 1.02.0001 HTC Desire CDMA (bravoc) 1.06.0000 HTC Wildfire (buzz) 1.01.0001 HTC Aria (liberty) 1.02.0000 HTC Incredible S (vivo) 1.09.0000 and 1.13.0000 HTC Droid Incredible 2 (vivow) 0.97.0000 (Gingerbread only!) HTC Desire S (saga) 0.98.0000 and 0.98.0002 HTC View (express) 1.09.0000 and 1.13.0000 HTC Flyer (flyer) 1.10.0000, 1.11.0003 HTC Sensation (pyramid) 1.17.0006, .0008, .0011 and .0012, 1.18.0000 HTC Evo 3D (shooter) 1.30.0000 and 1.40.0000 HTC EVO 3D GSM (shooteru) 1.49.0007, 1.49.0008 HTC Thunderbolt (mecha) 1.04.0000, 1.05.0000 HTC EVO 4G (supersonic) 2.15.0001, 2.16.0001 HTC myTouch Slide 4G (doubleshot) 1.44.0007 Երկուսով էլ աշխատելը շատ հեշտ է: Մի քանի հուշում ռութման գործընթացի նախապատրաստման վերաբերյալ՝ միացնում եք Settings/Applications/Development/USB debugging-ը, անջատում՝Settings/power/fast boot-ը: Անհրաժեշտ է նաև ներբեռնել կոնկրետ հեռախոսի fastboot-ի driver-ները (ջուջուլի ջանը սաղ լինի): HTC հեռախոսների դեպքում մի քանի ռեսուրսներ նաև խորհուրդ են տալիս համակարգչից հեռացնել HTC Sync ծրագիրը: HTC հեռախոսների fastboot driver-ները կարելի է ներբեռնել այստեղից, մնացածների համար էլի դիմեք ջուջուլին: Հիմա, եթե հեռախոսն ընդգրկված է վերոնշյալ ցանկերից առնվազն մեկում, ապա, SuperOneClick-ի դեպքում ուղղակի USB լարով միացնում եք համակարգչին ու մինչև մի քանի ֆեյսբուք ստատուս կարդաք, գործն արված կլինի: Revolutionary-ի դեպքում մի քիչ խելքին զոռ տալու գործ կա: Մասնավորապես պետք է գտնել հեռախոսի HBOOT version-ը, որի համար պետք է մտնել bootloader: Ամեն հեռախոս bootloader մտնելու իր եղանակն ունի, որը, էլի հեշտությամբ, ջուջուլը կպատմի: 1. էստեղից քաշում եք superuser-ի ֆայլն ու տեղադրում SD card-ում: 2. Revolutionary-ի կայքում ընտրում եք ձեր հեռախոսի անվանումը, HBOOT համարը, սերիական համարը (կգտնեք, էլի) և ստանում betta key-ը, ինչպես նաև ներբոռնում revolutionary -0.4pre4.zip ֆայլը: Betta key-ը հիշում եք: 3. revolutionary-0.4pre3.zip ը բացում ենք համակարգչում որևէ տեղ: 4. Հեռախոսը միացնում եք համակարգչին ու ընտրում HTC Sync միացման տարբերակը: 5. Աշխատեցնում եք revolutionary.exe-ն: 6. Ներմուծում եք beta key-ը: 7. Y/N տարբերակներից ընտրում եք recovery-ին (ձայնի աճման, նվազման կոճակներն ու միացման կոճակը): 8. Ընտրում ենք install from .zip: 9. Գտնում ենք su-2.3.6.3-efgh-signed.zip-ը և սեղմում անջատման/միացման կոճակը: 10. Հեռախոսը վերամիացնում ենք (reboot). 11. Վուալա: Մնացածը՝ քիչ հետո, որովհետև եթե որոշ բախտավոր ազգակիցներիս մոտ էսքանը հերիք էր, ապա իմ «հայի բախտը» հո չէր թողնելու ես էսպես հեշտ ու հանգիստ հայերեն կարդամ-գրեմ հեռախոսումս: Խնդիրն էն է, որ եթե հեռախոսս ձեռքբերելուց հենց HTC Desire S (saga) HBOOT 0.98.0002 պարամետրն ուներ, ապա էն պատմածս կարկատանը դնելուց հետո ստացավ HBOOT 2.00.0002: Ու էստեղ ես իմ մատը կծեցի, քանի որ էս նոր HBOOT-ի ռութման ուղեցույց չկա ու չկա, բոլորը երես թեքեցին ու ես մնացի սպասող HTC-ի ու Orange-ի բարի ձյաձյաների ու ծյոծյաների լավ տրամադրությանը, որ էս նոր HBOOT-իս համար հայերեն կարկատան պատրաստեն ու ինտերնետի մալուխներով ղրկեն իրենց սերվերներ, որ ես քաշեմ ու գլուխ գովամ: Շատ տարբերակներ փորձելուց ու քրքրելուց հետո պարզվեց էս նոր ճշմարտությունը, որը վերաբերվում էHTC Desire S, Hboot 2.00.0002, Android 2.3.5 տերերին (չնայած ուրիշ հեռախոսներին էլ կօգնի): Մի փոքր վերապահում. էս HTC ֆիրմայի ձյաձյաներն ու ծյոծյաները ինչի՞ են դուրս գալիս, որ էս մարդիկ տեսել են, թե ինչքան մարդ ա դեսուդեն ընկած ռութելու հնարավորություն որոնում ու հայտարարել են, որ այսուհետև իրենց նոր հեռախոսների bootloader-ները բաց են արտադրելու, որ հասարակությունը դեգերումների մեջ շատ չընկնի: Էս բացման հանդիսավոր արարողությունը խոստացել են տարածել նաև արդեն արտադրված հեռախոսների վրա, որոնցից մեկն էլ իմն է: Էդ արարողությունը միանգամից չի արվում, այլ հեռախոս առ հեռախոս, hboot առ hboot: Էս պահի դրությամբ ապահովված է, եթե հավատանք կայքին՝ http://htcdev.com/bootloader/) HTC Sensation, HTC EVO հեռախոսների ու HTC Flyer պլանշետի տարբեր Hboot-ների bootloader-ների բացման հնարավորությունը: Desire S-ի մասին մի տառ էլ չկա: Ու մեկ էլ կարդում եմ, որ Desire S-ը, իր նոր Hboot-ով, չնայած ցուցակում առկա չի, բայց մնացածների պես unlock է լինում: Ուրեմն, սիրելի թաքուբիր Desire S-ատերեր, որոնց համար էսքան տառ եմ գրել, ամենասկզբում մտնում եքhttp://htcdev.com/bootloader/ կայքն ու ըստ իրենց մանրամսն ու բավականին հաջող ողեցույցի unlock անում ձեր հեռախոսի bootloader-ը: Հետո շարունակում գործընթացը հետևյալ քայլերով՝ Քայլ 1. Էստեղից քաշում եք Android Flasher ծրագիրը, բացում համակարգչի որևէ պանակում: Քայլ 2. Ֆորմատ եք անում հեռախոսի microSD քարտը (սա ոնց որ թե պարտադիր պայման է, քանի որ մինչը ֆորմատ չարեցի, չաշխատեց): Քայլ 3. Ներբեռնում եք նաև http://goo-inside.me/superuser/su-2.3.6.3-efgh-signed.zip ֆայլն ու տեղադրում SD card-ում: Քայլ 5. Ներբեռնում եք http://forum.xda-developers.com/attachment.php?attachmentid=661319&d=1311251484 ֆայլը, որի միջից հանում եք recovery.img ֆայլն ու տեղադրում համակարգչում որևէ տեղ: Քայլ 6. Աշխատեցնում ենք AndroidFlasher ծրագիրը (right click\run as administrator) ընտրում հեռախոսը (իմ դեպքում Desire S), Recovery բաժնում ընտրում browse ու ընտրում համակարգչում նախօրոք պահպանված recovery.img ֆայլը: Քայլ 7. Մատները խաչած՝ սպասում: Քայլ 8. Հեռախոսի վրա պետք է բացվի EXT4 recovery-ն, որտեղ ձայնի կոճակներով կարելի է մենյուների տարրերով գնալ վերև/ներքև և ակտիվացնել անջատման/միացման կոճակով: Ընտրում ենք install from sd card, այստեղ գտնում superuser-ի էն ֆայլն ու աշխատացնում: Սրանով ունենք superuser-ի իրավունքներ, կարող ենք փոխել ֆոնտերը: Ուշադրություն դարձրեք, որ հեռախոսս S-OFF անելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ կերնել ու ռադիո փոխելու կարիք չունեմ էլ: Էս պահից սկսվում է ֆոնտերի փոխման պրոցեդուրայի նկարագրությունը, այսինքն վերաբերվում է նաև վերը հիշատակված հեռախոսների տերերին էլ: Պարտադիր պայման՝ Android SDK (http://developer.android.com/sdk/index.html): Ներբեռնում ենք և տեղադրում համակարգչում: 1. Հեռախոսը մտցնում ենք Fastboot վիճակ: Պետք է ունենալ անհրաժեշտ առանձին fastboot դրայվերներ, որ HTC-ի դեպքում վերը նշված հղմամբ գալիս են: Ուրիշ բրենդների մոտ պետք է համապատասխան դրայվերները գտնել: 2. Հեռախոսում մտնում ենք recovery/mount/mount system (էս քայլի համար առանձնահատուկ շնորհակալություն watumiaji-ին) 3. Հեռախոսը USB լարով միացնում համակարգչին (պետք է ճանաչի): 4. Մտնում command prompt (Win+R) 5. cd հրամանով գնում համակարգչի էն պանակը, որտեղ ինստալացվել է android sdk-ն՝ ավելի ճիշտ դրա միջոցով եկած android-sdk\platform-tools պանակը: 6. Command prompt-ում հավաքում՝ adb devices. պետք է արտացոլի միացված հեռախոսի անունն ու համարը: Եթե նորմալ է շարունակում ենք. 7. Որևէ յունիքոդ հայերեն տառատեսակ (կարելի է օգտագործել հատուկ էս նպատակի համար ստեղծվածhttp://hy-am.org/-ում գտնվող DejavuSans տառատեսակները, սակայն իմ հեռախոսի համար սրանք լայն էին և ես ընտրեցի Tahoma-ի վերջին՝ հայերեն պարունակող տարբերակը, որը հայերեն միջակետը չունի, բայց հեռախոսի վրա լավ է նայվում): 8. Ընտրված տառատեսակի սովորական և bold տարբերակները վերանվանում ենք համապատասպանաբար DroidSans.ttf և DroidSans-Bold.ttf, ու տեղադրում android-sdk\platform-toolsպանակում: 9. Command prompt-ում տպում՝ "adb push DroidSans.ttf /system/fonts/”, հետո ”adb push DroidSans-Bold.ttf /system/fonts/” ու ”adb shell reboot”: 10. Վերջ: Հեռախոսը կմիանա ու կցուցադրի հայերենը: Հայերեն գրելու համար խորհուրդ եմ տալսի MultiLing ծրագիրն ու էս ուղոեցույցը`http://ovanitas.livejournal.com/40830.html: Հուսով եմ գրածս օգտակար կլինի: ՄԻ ՄԵԵԵԾ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ուրեմն, ինչպես խելքի գցեց xelgen կամրադը (շնորհակալություն իրեն), էս հայերեն ֆոնտերի ավելացման ամբողջ մասը կարող եք անտեսել, քանի որ մարդիկ դրա արագ ու որակյալ լուծումը տվել են էստեղ՝ http://hy-am.org/armenian_on_android#download, որի արդյունքում կունենաք Ռուբեն Թառումյանի՝ հատուկ անդրոիդի համար պատրաստած ֆոնտերը: Դրեցի: Հրաաա՜շք: Նույնիսկ ստեղնաշարիս վրա հայերեն միջակետն է արտացոլում (չնայած ապաթարցը կորավ :( ): Էստեղ էլ, ի դեպ, որոշակի ինֆորմացի կա անդրոիդի ռութինգի մասին: ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ. էս վերևի գրած պրոցեդուրաների արդյունքում ձեր հեռախոս-խելախոսը կարող է խափանվել, տրաքել, գմփալ, հայհոյել... էն էի ասում, որ ցանկացած դեպքում Օվանիտասի մեղքն էդտեղ չկա: http://ovanitas.livejournal.com/46124.html Комментарии
|
Մինի-ՊրոֆիլԲԼՈԳԻ ԷՋԵՐԸ ԴԻՏԵԼBeeArm.ComԺամԳՈՎԱԶԴԳՈՎԱԶԴԵթե ուզում եք,որ մեր բլոգը զարգանա,ապա սեղմեք այս հասցեների վրա
ՍտատիստիկաBlog4ka.do.am$1,120.00 USDСколько стоит ваш? ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ` Ընդհանուր: 80 Նորերը ամսվա մեջ: 0 Նորերը շաբաթվա մեջ: 0 Նորերը երեկ: 0 Նորերը այսօր: 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Անդամներ 79 Փորձարկված: 0 Մոդերատոր: 0 Ադմինիստրատոր: 1 |