Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

«Your phone, Your apps» մրցույթի հաղթողները կստանան Windows-սմարթֆոններ
Добавлен 28.03.2012 в 20:09

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և mLab տարածաշրջանային կենտրոնը 2012 թվականի գարունը հայտարարում են Windows հեռախոսների եռամսյակ և նախաձեռնում են «Your phone, Your apps» մրցույթը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. մայիսի 31-ն ուղարկել Windows հեռախոսների համար մշակված սեփական հավելվածները: Մրցույթի նպատակն է ավելացնել Windows հեռախոսների համար հետաքրքիր և օգտակար հավելվածների թիվը, ինչպես նաև Հայաստանում խթանել ծրագրավորողների հետաքրքրությունը Windows հեռախոսների օգտատերերի աճող շուկայի նկատմամբ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ. մայիսի 31-ին: Մինչ այդ ժամկետը Windows marketplace-ում տեղ գտած առավելագույն քանակով հավելվածների հեղինակները կստանան նվեր՝ Nokia Lumia 800. Ինչպես նաև ապրիլի 30-ին կամփոփվեն տվյալ ամսվա արդյունքերը, և ամսվա առավելագույն թվով հավելվածների հեղինակները կստանան Windows հեռախոսներ:

Այս մանրամասների և մասնակցության հայտի համար այցելեք http://www.micarmenia.am/arm:



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 456
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]