Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Solid-Run CuBox մինի համակարգիչը տեղավորվում է ձեռքի ափում
Добавлен 22.12.2011 в 17:11
Solid-Run ընկերությունը մշակել է CuBox մինի համակարգիչը, որը կարելի է օգտագործել, օրինակ, որպես մեդիակենտրոն:

Սարքում, որի չափերը կազմում են 55×55×42 մմ, օգտագործված է Marvell 88AP510 «համակարգը չիպի վրա»՝ 800 ՄՀց հաճախությամբ ARM-միջուկով: Օպերատիվ հիշողության ծավալը 1 Գբ է, իսկ տվյալների պահպանման համար կարող են օգտագործվել մինչև 64 Գբ տարողությամբ MicroSD քարտեր (կոմպլեկտում ներառված է 2 Գբ ծավալով MicroSD):

Մինի համակարգիչն ունի Gigabit Ethernet, երկու USB 2.0 պորտ, eSATA, S/PDIF և HDMI միջերեսներ: Որպես օպերացիոն համակարգ կարելի է օգտագործել Android 2.2 կամ Linux:
Ստեղծողների խոսքերով՝ CuBox-ն ունակ է մշակել մինչև 1080р հստակության տեսանյութեր (1920×1080 պիքսել), իսկ էներգաօգտագործումը կազմում է 3 Վտ:

CuBox համակարգչի գինն ըստ նախնական հաշվարկների կլինի մոտ 100 եվրո:


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 358
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]