Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Ռոբոտների մրցույթ մինչև 20 տարեկանների համար
Добавлен 15.04.2012 в 21:41

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակում (ԱրմՌոբոտիքս) հայտարարում է «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի գրանցումը, որն իրականացվում էhttp://digitec.am/armrobotics.php?id=186 կայքում մինչև մայիսի 4-ը:

Մրցույթը նախատեսված է մինչև 20 տարեկանների համար. «Մենք կարևորում ենք հատկապես դպրոցականների և ցածր կուրսերի ուսանողների մասնակցությունը ԱրմՌոբոտիքսին: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու և իրենց կարողությունները ցուցադրելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել և պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը և ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա կան սև գծեր և քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 և ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար:



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 564
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]