Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը
Добавлен 30.04.2012 в 14:27

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը հաստատելուց հետո սկսվել է օրակարգային հարցերի քննարկումը:

Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը: Այնուհետև քննարկվել են պետական գնումների և մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական վեբ-կայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը և արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև բուհերում ուսումնական գործընթացները նորագույն ծրագրային միջոցներով զինելու հարցին: Առաջարկվել է լոկալ Վիքի համակարգի միջոցով մշակել ինտերնետային ուսումնական հանրագիտարան, որը հնարավոր կլինի կիրառել բուհերի ուսումնական գործընթացում: Արդեն իսկ մշակվել է դպրոցական փորձնական հանրագիտարան՝ ներկայացված երկաչափություն առարկայի սահմաններում: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ քննարկել առաջարկությունը և տալ եզրակացություն: Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը:

Տեղեկացվել է, որ ներկայում համակարգիչներ և համակարգչային սարքավորումներ արտադրող առաջատար որոշ ընկերություններ հանդես են գալիս համակարգչային հայատառ ստեղնաշար արտադրելու նախաձեռնությամբ: Հաշվի առնելով այն, որ համակարգչային հայատառ ստեղնաշարն ունենալու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն ստեղներ, որոնք օգտագործվում են զուգահեռաբար, ուստի արտադրողների հետ հետագա բանակցությունների համար անհրաժեշտ է ընտրել տառերի դասավորության Armenian Typewriter կամ Armenian Phonetic տարբերակներից մեկը:

Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին հարցի շուրջ ձևավորել միասնական մոտեցում՝ արտադրողների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Ներկայացվել է նաև 2012 թ. նախատեսվող ՏՀՏ միջոցառումների ցանկը: Նշվել է, որ դրանց թվում առկա են համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրեր, որոնց կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ:



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 550
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]