Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Որտեղից մատչելի գնով ձեռք բերել iPhone 4S
Добавлен 09.01.2012 в 16:06
iPhone 4S սմարթֆոնի միջին գինը հայաստանյան շուկայում տատանվում է 1000 դոլարի սահմաններում, և ամենամատչելի տարբերակով այն կարելի է ձեռք բերել Sim Lock վիճակում, այսինքն՝ կարելի է օգտվել կոնկրետ օպերատորի Sim-քարտից: Այսպես, Orange Armenia-ն, որը զբաղվում է iPhone-ի պաշտոնական վաճառքով, առաջարկում է միայն Sim Lock հեռախոսներ, որոնք աշխատում են միայն Orange քարտերով: Այսպիսի iPhone 4S 16ԳԲ-ը արժե 333 հազ. դրամ, մինչդեռ iPhone.am-ում նույն մոդելն արժե 425 հազ. դրամ (Never Locked-չարգելափակված), իսկ MyNotebook.am-ում՝ 420 հազ. դրամ:

Սակայն շուկայում՝ Տաշիր կամ Փեթակ առևտրային կենտրոններում, նույն մոդելը վաճառվում է շատ ավելի մատչելի՝ 376 հազ. դրամով՝ առանց կոնկրետ օպերատորից օգտվելու պարտավորության:

Ինչ վերաբերում է 32 և 64գբ մոդելներին, ապա Օrange-ում դրանց գինը կազմում է համապատասխանաբար 390,000 և 450,000, iPhone.am-ում ՝ 465,000 և 499,000, իսկ MyNotebook.am-ում՝ 460,000 և 495,000:

Նշենք, որ Apple-ի հայաստանյան ներկայացուցչությունը (iStore.am) ներկա պահին չի վաճառում սմարթֆոններ, իսկ ընկերության պաշտոնական կայքում (apple.com) iPhone 4S-ի գինը սկսում է 199 դոլարից՝ կախված բաժանորդագրության պայմաններից:


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 641
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]