Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Nokia-ն ներկայացրել է նոր հաճելի սմարթֆոն
Добавлен 11.03.2012 в 17:00
Բջջային հեռախոսներ արտադրող Nokia ընկերությունը ներկայացրել է նոր մատչելի Microsoft Windows Phone պլատֆորմի սմարթֆոն, որի միջոցով ընկերությունը մտադիր է բարելավել իր դիրքերը շուկայում,- տեղեկացնում է Bloomberg:

Ընկերությունը կարծում է, որ Windows Phone պլատֆորմը 2012-ին բարենպաստ կազդի Nokia-ի վաճառքի վրա: 

Նոր Lumia 610 հեռախոսը կարժենա 189 եվրո, որը 30%-ով ավելի մատչելի է, քան նախկին սմարթֆոնը:

Nokia-ի առաջին 2՝ Windows պլատֆորմի հեռախոսները` Nokia Lumia 800-ը և Nokia Lumia 710-ը, արդեն լավ արձագանքներ են ստացել բջջային սարքավորումների շուկայում,- հայտարարել է կոնցեռնի ղեկավար` Սթիվեն Էլոպը: Նրա խոսքերով` բջջային սարքավորումների վաճառքը Lumia ապրանքանիշի ներքո «նշանակելիորեն գերազացել է 1 մլն-ը»: 

Վերջերս ընկերությունը լուրջ ֆինասական խնդիրներ ունի: Nokia ֆինանսական կոնցեռնը 2011 թ. 4-րդ եռամսյակում կորցրել է 1.3 մլրդ դոլար: Ընկերությունը մոտ 954 մլն եվրոյի կորուստ է կրել համեմատած մեկ տարի առաջ ունեցած շահույթի, որը կազմել էր 884 մլն եվրո: 

Սմարթֆոնների վաճառքի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ, կրճատվել է 31 տոկոսով` 28.6 մլն-ից մինչև 19.6 մլն: 

Nokia-ի ցուցանիշների անկումը տեղի է ունեցել մրցակից Apple-ի ռեկորդային եկամուտի հայտարարության ֆոնի վրա:



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 373
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]