Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Nokia N9-ում հայտնվելու են տեսազանգեր
Добавлен 11.03.2012 в 16:55
Nokia ընկերությունը նորույթներ է պատրաստել MeeGo օպերացիոն համակարգերի համար, որով աշխատում է Nokia N9 սմարթֆոնը:

Ինչպես հայտնում է SlashGear-ը, նորույթների մեջ են մտնում տեսազանգերը: Խոսակցին հնարավոր կլինի տեսնել տեսախցիկի օգնությամբ, որը տեղակայված է սարքի առաջնային մասում: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

Բացի դրանից, Nokia N9-ի օգտատերերը հնարավորություն կունենան ստեղծել թղթապանակներ և այնտեղ տեղավորել հավելվածների նշանները: Դատելով սքրինշոթերից` թղթապանակների ինտերֆեյսը նախագծվելու է iOS ՕՀ-ի նմանությամբ: 

Սմարթֆոնի ներկառուցված դիտարկիչը արդիականացվելուց հետո հնարավորություն է տալու օգտվել պատճենել և տեղադրել գործառույթներից:

Արդիականացումը ստանալու է PR1.2 կոդային անվանումը: Թողարկման ստույգ ժամկետը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն օգտատերերին կուղարկվի հունվարի վերջին: 

Nokia N9 սմարթֆոնը ցուցադրվել է 2011 թվականի հունիսին: MeeGo ՕՀ-ն Nokia-ն ստեղծել է Intel-ի հետ համատեղ



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 340
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]