Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Lenovo-ն սկսել է Android 4.0-ով աշխատող հսկա հեռուստացույցի վաճառքը
Добавлен 09.01.2012 в 16:11

Lenovo չինական ընկերությունը, որը հայտնի է նոութբուքների ու սեղանի համակարգիչների արտադրությամբ, պաշտոնապես ներկայացրել է իր առաջին «խելացի» հեռուստացույցը ՝ Lenovo K91:


K91-ն ունի 55 դյույմանոց էկրան, երկմիջուկ Qualcomm Snapdragon APQ8060 պրոցեսոր՝ 1,5 ԳՀց հաճախությամբ, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 8 ԳԲ ֆլեշ հիշողություն, Wi-Fi 802.11 b/g/n, Ethernet-մուտք, HDMI և USB 2.0, 3D: Հեռուստացույցը ունի նաև 5 մպ տեսախցիկ, որի օգնությամբ կարելի է տեսազանգեր կատարել, ճանաչել օգտագործողների դեմքերը:

Հեռուստացույցը կարելի է կառավարել նաև ձայնով: Սարքի հետ միասին տրվում է նաև խաղային կոնտրոլեր:

Lenovo K91-ն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich (ICS) օպերացիոն համակարգով. ընդ որում՝ սա առաջին հեռուստացույցն է, որ աշխատում է ICS-ով:

Lenovo K91-ն արդեն վաճառվում է Չինաստանում, միջազգային վաճառքի մեկնարկի մասին տվյալներ դեռ չկան: Նշենք, որ բացի 55 դյույմանոց տարբերակից՝ առաջարկվում է նաև 42 դյույմանոց մոդել:

Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 376
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]