Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

«Ինսթիգեյթ»-ը դասընթացները կշարունակի Վանաձորում 2012-ի գարնանը
Добавлен 22.12.2011 в 17:09
2011 թվականի դեկտեմբերի 6-ին բացվեց «Ինստիգեյթ» ընկերության Վանաձորի մասնաճյուղը: Այս գործընթացին աջակցել են ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ղեկավարությունը, ԻՏՁՄ-ն, Վանաձորի առևտրի և արդյունաբերության պալատը և «Իննոռայզ» ընկերությանը։

Մասնաճյուղի աշխատակիցներն են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» շրջանավարտները: Հիշեցնենք, որ 2010թ․ նոյեմբերի 1-ից ուսումնական կենտրոնը սկսեց ուսումնական դասընթացները Վանաձորում։ Դասընթացներն ընթանում էին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տրամադրած համակարգչային լսարանում։ Խումբը կազմված էր 6 ուսանողից։ Դասընթացները վարում էին ընկերության առաջատար մասնագետները և ընդգրկում էին տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ:

2011թ․ հունիսի 25-ին «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» ավարտական վկայականներ հանձնեց Վանաձորի իր առաջին շրջանավարտներին։ Ներկա էին «Ինստիգեյթ» ընկերության և ուսումնական կենտրոնի ղեկավարները, Վանաձորի առևտրի և արդյունաբերության պալատի ներկայացուցիչներ, հյուրեր։

2011թ․ ամռանը սկսվեց «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի դասընթացների 2-րդ շրջանը, և 2011թ․ դեկտեմբերին ևս 4 շրջանավարտ ստացան ավարտական վկայականներ։ Հաջորդ դասընթացների շրջանը պլանավորվում է 2012թ․ գարնանը։



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 400
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]