Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

HTC-ն թույլատրել է փոփոխություններ կատարել իր սմարթֆոնների ՕՀ-ում
Добавлен 31.12.2011 в 16:21
Ուրբաթ, 30 Դեկտեմբեր 2011 19:42 PCNews.am






Share





Թայվանական HTC ընկերությունը թողարկել է ծրագրային միջավայր, որը թույլ է տալիս որոշ HTC սմարթֆոններ օգտագործողներին ինքնուրույն փոփոխություններ կատարել սմարթֆոնի օպերացիոն համակարգում, հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

Այս պահին այդ հնարավորությունը տարածվում է EVO 3D, Sensation, Flyer, Rhyme, Thunderbolt և որոշ այլ սմարթֆոնների վրա: Մոտակա ամիսներին HTC-ն ծրագրում է հասանելի դարձնել իր բոլոր սարքերի ՕՀ-ները:

Անցյալում օգտագործողներն HTC ընկերությանը մեղադրում էին Android-սմարթֆոնների ՕՀ-ում փոփոխություններն արգելելու համար, և 2011թ. մայիսին ընկերության գլխավոր տնօրեն Պիտեր Չուն (Peter Chou) խոստացավ, որ HTC-ն կդադարի խոչընդոտել ՕՀ-ի փոփոխություններին:

Միևնույն ժամանակ HTC-ն զգուշացնում է օգտագործողներին, որ փոփոխված ՕՀ-ով սմարթֆոնների վրա չի տարածվի ընկերության տրամադրած ստանդարտ երաշխիքային սպասարկումը: Բացի դրանից, ըստ մշակողների խոսքերի, ՕՀ-ի ոչ ճիշտ փոփոխելը կարող է բերել սմարթֆոնի տեխնիկական թերությունների, ինչպես, օրինակ, գերտաքացման կամ մարտկոցի արագ պարպման


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 378
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]