Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

HP-ն ներկայացրել է իր նոր «ուլտրաբուքերը»
Добавлен 11.03.2012 в 16:54

Hewlett-Packard ընկերությունը ցուցադրել է Folio13 առաջին համակարգչային HP-ն, որը պատկանում է «ուլտրաբուքերի» կամ չափազանց բարակ նոթբուքերի դասին: 

Ինչպես հայտնվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, MacBook Air մոդելի նման Folio13-ն ունի 13.3 դյույմ էկրան: «Ուլտրաբուքը» ունի ալյումինե կաղապար, ստեղնաշարը լուսավորվում է: 18 միլիմետր հաստությամբ համակարգիչը կշռում է ընդամենը կես կիլոգրամ: 

The Verge բլոգը հստակեցնում է, որ հասանելի կլինեն Folio13-ի երկու տարբերակներ` Intel Core i3-ը՝ 1.4 գեգահերց պրոցեսորով, կամ Intel Core i5-ը` 1.6 գեգահերց պրոցեսորով: «Ուլտրաբուքը» ունի չորս գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 128 գեգաբայթ SSD-Drive:

Այն հագեցած է Ethernet, HDMI, USB միացումներով և հիշողության քարտի բնիկով, իսկ մարտկոցի աշխատանքի առավելագույն ժամանակը ինը ժամ է: 

Folio13-ը ստեղծված է գործարար օգտատերերի համար: Ցանկության դեպքում նուոթբուքում կարող է տեղադրվել է TMP (Тrusted Platform Module) տվյալների պաշտպանության համար: Համակարգիչը աշխատում է Windows 7 օպերացիոն համակարգի վրա: Այն վաճառքի կհանվի դեկտեմբերի 7-ից 899.99 դոլար արժողությամբ: 



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 354
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]