Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Հայաստանում կնշվի ՏՀՏ ոլորտի Աղջիկների օրը
Добавлен 30.04.2012 в 14:29

ԱՄՆ-ում և Եվրոպայում ՏՀՏ ոլորտի Աղջիկների օրը տոնվում է արդեն 10 տարի շարունակ: 2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը ընդունեց բանաձև` նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը՝ որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» և դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարերիան:

2012թ.-ին այս տոնը կնշվի Նյու Յորքում, ազգային միջոցառումներ կկազմակերպվեն Բելգիայում, Հունգարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Չեխիայում, Գերմանիայում, Լյուքսենբուրգում և այլուր:

«ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» այս տարի կնշվի նաև Հայաստանում: Այն կիրականացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո՝ «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախաձեռնությամբ ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ձեռնարկութունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ:

Ապրիլի 26-ին՝ ժամը 13:00-17:00-ին Հայաստանի ամերիկյան Համալսարանում տեղի կունենա «Աղջիկները կարող են զարգացնել ՏՀՏ-ն» ֆորումը, որի ընթացքում ելույթ կունենան ՏՀՏ ոլորտի կրթության, գիտության, կառավարության, արտադրության բնագավառների հաջողակ կանայք` ներկայացնելով իրենց անցած ճանապարհը և հաջողության գաղտնիքները: Ֆորումում նաև կհանձնվեն մրցանակներ երիտասարդ աղջիկներին՝ տարբեր անվանակարգերում:



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 525
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]