Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Գիտե՞ք դուք արդյոք...
Добавлен 31.12.2011 в 19:53
․․․Ղազախստանը խոշորագույն պետությունն է, որը ելք չունի դեպի օվկիանոս:
․․․Իրանի դրոշը պարունակում է ամենից շատ գրությունները: Այդ երկրի դրոշի վրա 22 անգամ կրկնվում է Ալլահ աքբար գրությունը:
․․․երկրագնդի ամենաբարձր լեռը գտնվում է Հավայան կղզիներում: Մաունա Կեա հրաբուխի ընդհանուր բարձրությունը կազմում է 10 040 մ, սակայն միայն 4245 մետրն է գտնվում ծովի մակարդակից բարձր:
․․․Ավստրալիայում, կենգուրուները երեք անգամ ավելի շատ են, քան մարդիկ:
․․․Նաուրուն ամենափոքր անկախ հանրապետությունն է երկրի վրա, ամենափոքր կղզային պետությունը, Եվրոպայից դուրս գտնվող ամենափոքր երկիրը և աշխարհի միակ հանրապետությունը, որը չունի պաշտոնական մայրաքաղաք:
․․․այսօրվա դրությամբ ամենաթանկ կղզին իսպանական Ֆերրադուրան է, որի գինը 39,7 միլլիոն դոլլար է` 6 հեկտարի համար:
․․․Մեծ Հայքի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որը գտնվում էր Տարոնում, Արածանի գետի ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները` Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին, Վահագնին նվիրված զոհասեղանները:
․․․Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:
․․․Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար: Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին: Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի: Մինչև 2002 թվականը դրանց թիվը հասավ 3 հազարի: Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին:
․․․որ առաջին հայը, ով բնակություն է հաստատել Ամերիկայում Մարտին անունով նոր ջուղայեցի էր (1618 թ.)։
․․․որ 17-րդ դարում Ինդոնեզիայի Ճավա կղզում 2000 հայ էր ապրում:
․․․որ 33 տարեկանում Խաչատուր Աբովյանը գրել է «Վերք Հայաստանի» վեպը, Հովհաննես Թումանյանն ավարտել է «Անուշ» պոեմի երկրորդ տարբերակը, Ավետիք Իսահակյանը գրել է «Աբու-Լալա Մահարի» պոեմը, Պարույր Սևակը սկսել է «Անլռելի Զանգակատուն» պոեմը:


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 416
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]