Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Գերմանացիները ռոբոտների համար մաշկ են հնարել
Добавлен 11.03.2012 в 16:41
Մյունխենի տեխնիկական համալսարանի մասնագետները ստեղծել են զգայուն սենսոր-թիթեղներ, որոնք ռոբոտներին թույլ կտան զգալ ոչ միայն իրենք իրենց, այլ այն ամենն, ինչ շրջապատում է իրենց: Ինչպես հայտնի է, մարդկային մաշկը յուրահատուկ համակարգ է, որը փոխակերպում է հպումը, ճնշումը նյարդային իմպուլսների՝ մասնակցելով օրգանիզմի գործունեությանը և թույլ տալով տարանջատել մեր և մեզ շրջապատող միջավայրի սահմանը:

Ռոբոտներին շնչառություն ու նյութափոխանակություն պետք չէ, սակայն մաշկի մնացած ֆունկցիաները չէին խանգարի: Մասնավորապես դա անհրաժեշտ է անդրոիդներին, որոնք օգնում են հիվանդներին և ծերերին, քանի որ նրանք ոչ միայն պետք է տեսնեն իրենց հիվանդներին, այլև զգան նրանց ներկայությունը և արձագանքեն նրանց հպումներին:

Գերմանացի գիտնականները ստեղծել են վեցանկյուն թիթեղ՝ 5 քառակուսի սմ չափով, որի մեջ դրված է հինգ ինֆրակարմիր սարք, ջերմային հինգ սենսոր և աքսելերոմետր: Այս սարքերով կարելի է ծածկել ռոբոտին կամ միայն նրա կարևոր մասերը՝ ստանալով մաշկի էֆեկտ: Ամեն մի սարքն իրականացնում է տվյալների նախնական մշակում, որոնք հետագայում ուղարկվում են կենտրոնական պրոցեսոր: Այս մասին հայտնում է Compulenta.ru կայքը:

Մեքենան զգում է ոչ միայն հպումը, այլ նաև այլ օբյեկտների ներկայությունը 1 սմ հեռավորության վրա (սա նույնքան է, որքան մազերի մոտավոր երկարությունը, որոնցով պատված է մեր մարմինը): Եվ քանի որ սարքերը ֆիքսում են նաև ջերմաստիճանի փոփոխությունն ու շնչառությունը, համակարգն աշխատում է նաև մթության մեջ: Բացի այդ, լրացուցիչ էլեկտրոնիկան թույլ է տալիս անդրոիդներին վերահսկել սեփական շարժումները, որպեսզի դրանք ավելի արհեստավարժ արվեն:


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 339
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]