Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Facebook-ը գործարկում է նոր ֆունկցիա
Добавлен 29.10.2011 в 11:37
Facebook-ը գործարկում է «Վստահելի ընկերներ» (Trusted Friends) ֆունկցիան` նախատեսված հաշվին մատչում ստանալու համար այն դեպքում, երբ ցանցահենները կոտրեն կամ մարդը մոռանա սեփական գաղտնաբառը։ Ինչպես տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը, այս մասին նշված է սոցցանցի հաղորդագրության մեջ:

Եթե Facebook-ի օգտատերը մոռանա գաղտնաբառը կամ այն ինչ-որ մեկի կողմից փոխվի, իսկ օգտատերը` չունենա մատչում գրանցման փոստին, սոցցանցը տվյալ մարդուն հնարավորություն կտա ընտրել 3-5 հավատարիմ ընկերների, որոնց կուղարկի հատուկ հաստատող կոդեր:

Երբ ընկերները փոխանցեն կոդերն օգտատիրոջը, նա կկարողանա դրանք կիրառել հաշվին մատչում ստանալու համար:
«Վստահելի ընկերներ» ֆունկցիան կգործի արդեն մի քանի շաբաթից:

Facebook-ն արդեն գործարկել է սոցցանցի օգտատիրոջ հաշիվն անվտանգ դարձնող այլ գործիքներ:
Հունվարին գործարկվեց օգտատիրոջ հաշվի իսկությունը ստուգելու հատուկ գործիք, որը գործում է այն դեպքում, եթե կասկած կա, թե ով է օգտվում հաշվից: Այդ ժամանակ սոցցանցը օգտատիրոջը ցուցադրում էր նրա ընկերների նկարները` առաջարկելով որոշել`ովքե՞ր են պատկերված նկարներում:

հղում 1in.am


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 403
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]