Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Ծաղկաձորում կանցկացվի Google և Chrome հաքաթոն
Добавлен 12.04.2012 в 13:44

Ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում կանցկացվի հաքաթոն, որի նպատակն է ստեղծել հայ հասարակության համար անհրաժեշտ ու հետաքրքիր ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով, և Google Chrome դիտարկչի համար նախատեսված հետաքրքիր հավելումներ (extensions/apps), ինչպես նաև մեծացնել հետաքրքրությունը մոբիլ և ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:

Մասնակիցների կողմից ներկայացվող նախագծերի գրանցումը տևելու է մինչև ապրիլի 18-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու երկօրյա հաքաթոնին: Ընտրված մասնակիցներն ապրիլի 20-ին կհրավիրվեն նախնական հանդիպման, որտեղ հարց ու պատասխանների միջոցով կկարողանան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ հաքաթոնի վերաբերյալ:

Ընտրված մասնակիցները կկարողանան աշխատել իրենց նախագծերի վրա մինչև ապրիլի 27-ը:

Ապրիլի 27-ի երեկոյան թիմերը կուղևորվեն Ծաղկաձոր, որտեղ պետք է հաքաթոնի երկու օրերի ընթացքում շարունակեն աշխատել իրենց նախագծերի վրա, իսկ հաքաթոնի երկրորդ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում:

Միջոցառման ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն 6-8 անդամներ` «GTUG ՀԱՅԱՍՏԱՆ» խմբի համակարգողներ, «Vivacell –MTS» և «Mediamax» ընկերությունների աշխատակիցներ, արտասահմանից հրավիրված հյուրեր, ինչպես նաև հայկական ՏՏ ընկերություններից հրավիրված մասնագետներ:

Գրանցվելու և այլ մանրամասների համար այցելեք այստեղ:




Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 434
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]