Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Այսուհետ Google-ի գովազդները հաշվի կառնեն օգտագործողի գտնվելու վայրը
Добавлен 22.03.2012 в 21:50

ԱՄՆ-ի կառավարության արտոնագրերի և ապրանքանիշերի հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը մարտի 20-ին Google կորպորացիային հանձնել է  «Գովազդ, որը հաշվի է առնում շրջակա միջավայրը» (Advertising Based on Environmental Conditions) արտոնագիրը:

Այդտեղ խոսվում է մի տեխնոլոգիայի մասին, որը թույլ է տալիս օգտագործողին ցուցադրել անհատականացված գովազդներ, որոնք գեներացվում են՝ հաշվի առնելով սարքում տեղադրված սենսորների տվյալները, մասնավորապես` ջերմաստիճանը, ճնշումը, լուսավորության աստիճանը և GPS հաղորդիչի տվյալները, այսինքն՝ աշխարհագրական դիրքը:

Օրինակ՝ եթե օգտագործողին շրջապատող միջավայրում օդի ջերմաստիճանն անցնում է որոշակի շեմը, ապա նրան կարող են հետաքրքրել օդորակիչների մասին գովազդներ և, հակառակը, ցածր ջերմաստիճանի դեպքում՝ տաքացուցիչների մասին գովազդներ:

Իսկ թե երբ այս տեխնոլոգիան կյանքի կկոչվի, դեռ հայտնի չէ:



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 409
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]