Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Ատոմակայանի 158 աշխատակիցներ հոկտեմբերի 21-ից այլեւս չեն գնալու աշխատանքի
Добавлен 20.10.2011 в 15:02
Հոկտեմբեր 20, 2011 | 06:58 

Հայկական ատոմակայանի տնօրինությանը աշխատավարձը բարձրացնելու խնդրով դիմած 158 աշխատակիցներ հոկտեմբերի 21-ից այլեւս չեն գնալու աշխատանքի:NEWS.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին նրանք ներկայանալու են աշխատանքի, պահանջեն վերահաշվարկ, հանձնեն անցագրային քարտերը եւ այլն: Ի դեպ, մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ նախարարն ասել, է, որ աշխատավարձը բարձրացնել հնարավոր չէ, ոչ մի գումար չկա, կայանը թող կանգնի,  158 աշխատակիցները դուրս չեն գա աշխատանքից միայն այն դեպքում, եթե նրանց պահանջը կատարվի եւ աշխատավարձերը բարձրացնեն;

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Լուսինե Հարությունյանը նշել էր, որ դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից. «Շատ է, թե քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի»,- ասել էր Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ խնդիրը կներկայացվի նախարարին:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են  ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Ատոմակայանը սեպտեմբերից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տեւի 46 օր: Ըստ լուրերի` դիմում գրած  աշխատակիցները դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ  գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել:



Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 583
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]