Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Աշխարհում ամեն վայրկյան համացանցից օգտվում է 8 նոր օգտատեր
Добавлен 11.03.2012 в 16:58
Աշխարհում ապրում է շուրջ 7 մլրդ մարդ, որոնց մեկ երրորդը համացանցից օգտվողներ են: Այսպիսի վիճակագրություն է ներկայացնում Pingdom-ը, որի աշխատակիցները ստեղծել են ինֆոգրաֆիկա, որն արտացոլում է համացանցից օգտվողների նոր թիվն ամեն օր, ամեն շաբաթ ու յուրաքանչյուր րոպե: Այս մասին հաղորդում է 3dnews.ru-ն: Ինֆոգրաֆիկայում օգտագործվող տեղեկությունը մասամբ հիմնվում է InternetWorldStats.com ռեսուրսի տվյալների վրա: 

Համաձայն ստացված տեղեկությունների` 2011 թ. դեկտեմբերի 31-ին համացանցից օգտվողների թիվը կազմել է 2,267,233,742 մարդ, ինչը կազմել է Երկրագնդի բնակչության թվի 32.7 տոկոսը: Իր հերթին, 2011 թ. մարտին համացանցից օգտվողների թիվը կազմել էր 2,095,006,005 մարդ:

Այդկերպ, ընդհանուր առմամբ, 172,227,737 մարդ սկսել է օգտվել համացանցից 2011 թ. մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ համացանցում նոր օգտատիրոջ հայտնվելու արագությունը ունի հետևյալ տեսքը.

19,136,415 մարդ ամիսը
4,784,103 մարդ շաբաթը

683,443 մարդ օրը
28,476 մարդ ժամը

474 մարդ րոպեում
7,9 մարդ վայրկյանում

Սա նշանակում է, որ ամեն վայրկյան համացանցից օգտվում է 8 մարդ, ինչը նախորդ տարիների համեմատ առավել բարձր ցուցանիշ է:




Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 457
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]