Рекомендуем

բարի գալուստ
Blog4ka.Do.Am - Տեղեկացրու ընկերներիդ կայքի մասին!
Главная » Файлы » NeWs

Ադրբեջանական կայքերի վրա հարձակման մեջ հնարավոր է՝ մասնակից լինի Սաուդյան Արաբիան
Добавлен 22.01.2012 в 16:24
Թուրքական լրատվամիջոցները չեն բացառում, որ ադրբեջանական կայքերի վրա հնարավոր է՝ հարձակում իրականացրած լինեն Սաուդյան Արաբիայի հաքերները:

1nеws.az-ը գրում է, որ ադրբեջանական կայքերը դարձել են ուղղակի իսրայելական կայքերի վրա կատարված հարձակման մի մասը:

Նշենք, որ իսրայելական կայքերի դեմ հարձակումը ղեկավարել է 0xOmar անվամբ մի հաքեր, նա տարածել է ցանցում հազարավոր իսրայելցիների անձնական տվյալներն ու կրեդիտային քարտերի համարները:

Ադրբեջանական կայքերից հիմնականում շարքից դուրս էին հանվել պետական նշանակության պորտալներ ու տեղեկատվական կայքեր: Հարձակման զոհ էր դարձել նաև նախագահ Իլհամ Ալիևի կայքը, որի արխիվն ամբողջովին դուրս է բերվել շարքից, սակայն այժմ վերականգնվել է՝ archive.president.az:

Առաջին վարկածներից մեկն այն էր, որ սա հայ կամ իրանցի հաքերների ձեռքի գործն է. այս մասին հայտարարել էր Միջազգային հարաբերությունների ու միջկառավարական հանձնաժողովի անդամ Միլի Մեջլիսա Ասիմ Մոլազադեն:


Категория: NeWs
Добавил: Blog4ka
Просмотров: 328
Загрузок:
Сообщить о нерабочей ссылке Сказать спасибо Blog4ka!


Комментарии
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]