Կայքի Մենյու
Գլխավոր
Ստատուսներ
Նկարներ
Խաղեր և Ծրագրեր
TOP կայքեր
Հարցեր
Css Server
Minecraft Server
Կտրել երաժշտությունը
Երաժտական Ծրագրեր
Ստեղծել բաննեռ
Կայքի ընկերներ
Վիդեո դասեր
Վիդեո
Blog4ka-Chat
MetsamorվիճակագրությունՄեր Հարցերը |
Հայաստան - Մակեդոնիա 4:1
Добавлен 12.10.2011 в 14:51
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Հանրապետական ստադիոնում անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը: Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով եւ սպասում է ավելի ուշ կայանալիք Սլովակիա - Ռուսաստան եւ Անդորա - Իռլանդիա հանդիպումների հաշվին: Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման հաշիվը Հայաստանի հավաքականը բացեց 28-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանը շրջանցեց երեք պաշտպանների, հետփոխանցում կատարեց եւ Մարկոս Պիզելին գրավեց Մակեդոնիայի դարպասը: Մարկոս Պիզելիի գոլից ընդամենը վեց րոպե անց` 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռու տարածությունից գերազանց հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբում Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն երկու դեպքում էլ հարվածը ուժեղ չստացվեց եւ դարպասապահը փրկեց դրությունը: 53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Վելիչե Շումուլիկոսկին եւ Մակեդոնիայի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով: Դեղին քարտ ստացավ նաեւ Կարլեն Մկրտչյանը, որը սեպտեմբերի 11-ին բաց կթողնի Դուբլինում կայանալիք Իռլանդիայի հավաքականի հետ վճռական հանդիպումը: 69-րդ րոպեին երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Յուրա Մովսիսյանը, իսկ հաշիվը 3:0 դարձրեց Գեւորգ Ղազարյանը: Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ հյուրերը կարողացան խփել հեղինակության գոլը: Աչքի ընկավ Վանչե Շիկովը: Ավելացված առաջին րոպեին Արթուր Սարկիսովը փոխանցում ստացավ Յուրա Մովսիսյանից, հետեւում թողեց երկու պաշտպաններին ու դարպասապահին եւ հաշիվը դարձրեց 4:1: Հայաստանի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով եւ B խմբում 17 միավորով հավասարվեց մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար Ռուսաստանին: Հայաստանի հավաքականը 9 հանդիպումներում խփել է 21 գոլ, բաց է թողել ընդամենը 8 գնդակ: Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիների հետ: Комментарии
|
Մինի-ՊրոֆիլԲԼՈԳԻ ԷՋԵՐԸ ԴԻՏԵԼBeeArm.ComԺամԳՈՎԱԶԴԳՈՎԱԶԴԵթե ուզում եք,որ մեր բլոգը զարգանա,ապա սեղմեք այս հասցեների վրա
ՍտատիստիկաBlog4ka.do.am$1,120.00 USDСколько стоит ваш? ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ` Ընդհանուր: 80 Նորերը ամսվա մեջ: 0 Նորերը շաբաթվա մեջ: 0 Նորերը երեկ: 0 Նորերը այսօր: 0 ՆՐԱՆՑԻՑ՝ Անդամներ 79 Փորձարկված: 0 Մոդերատոր: 0 Ադմինիստրատոր: 1 |